Tournament ChessAcademy.am
Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանին նվիրված <<Ջերմուկ-2022>> պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը
2022-07-14Հուլիսի 14-ին ավարտվեց Ստեփան Ավագյանին նվիրված «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը: Փակման արարողությունը տեղի ունեցավ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում:
Ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը,Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:
Փակման արարողության ընթացքում ներկայացվեց տասնօրյա լարված, էմոցիոնալ խաղերի և ակտիվ հանգստի մասին պատմող տեսանյութը:
Բացի հիմնական մրցանակային ֆոնդից նվերներ էին պատրաստել մեր գործընկերներ ChessMood և Chessify ընկերությունները։
Chessify ընկերության կողմից անակնկալ մրցանակ ստացան նաև այն մարզիչները, ովքեր մրցաշարում ունեին ամենաշատ քանակով սաներ և հուշամրցաշարի ընթացքում զբաղեցրին մրցանակային տեղեր:
Մրցաշարի ընթացքում մասնակիցներին ողջունեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով իր խոսքով շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին։
Ձեզ ենք ներկայացնում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝
Օփեն մրցաշար՝
1-ին տեղ՝ Գրիգորյան Արամ
2-րդ տեղ՝ Նավոյան Գագիկ
3-րդ տեղ՝ Աթոյան Ալբերտո
4-րդ տեղ՝ Մաթևոսյան Մաթևոս
5-րդ տեղ՝ Հովակիմյան Վաչե
6-րդ տեղ՝ Ղազարյան Նարեկ
7-րդ տեղ՝ Թովմասյան Կարեն
8-րդ տեղ՝ Ստեփանյան Ռաֆայել
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդունք ցույց տված մինչև 18տ․ շախմատիստուհի՝ Նադանյան Կիտի
Լավագույն արդունք ցույց տված մինչև 14տ․ շախմատիստուհի՝ Եսայան Վիոլետա
Լավագույն արդունք ցույց տված մինչև 14 տարեկան շախմատիստ 1-ին տեղ` Մարկոսյան Արթուր
Լավագույն արդունք ցույց տված մինչև 14 տարեկան շախմատիստ 2-րդ տեղ` Դավթյան Դավիթ
Լավագույն արդունք ցույց տված օտարերկրյա մասնակից՝ Բալյան Արթուր
Լավագույն արդունք ցույց տված ակադեմիայի սան՝ Քոչարյան Վաչե
Մինչև 12տ․ պատանիներ՝
1-ին տեղ՝ Հարությունյան Պողոս
2-րդ տեղ՝ Գասպարով Սերգո
3-րդ տեղ՝ Ասկանազյան Գոռ
4-րդ տեղ՝ Սանթրոսյան Աշոտ
5-րդ տեղ՝ Սողոմոնյան Տիգրան
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդունք ցույց տված մինչև 12տ․ շախմատիստուհի՝ Դանիելյան Լիլիա
Լավագույն արդունք ցույց տված մինչև 12տ․ մարզերից շախմատիստ՝ Իբոյան Միքայել
Մինչև 10տ․ պատանիներ՝
1-ին տեղ՝ Վարոսյան Հայկ
2-րդ տեղ՝ Մնացականյան Արեն
3-րդ տեղ՝ Միլիտոնյան Մովսես
4-րդ տեղ՝ Ապրեսյան Արթուր
5-րդ տեղ՝ Ափիկյան Սևակ
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդունք ցույց տված մինչև 10տ․ շախմատիստուհի՝ Խաչատրյան Մարի
Լավագույն արդունք ցույց տված մինչև 10տ․ մարզերից շախմատիստ՝ Ավետիսյան Դավիթ
Մինչև 8տ․ պատանիներ՝
1-ին տեղ՝ Բուդաղյան Արեգ
2-րդ տեղ՝ Ստեփանյան Արտյոմ
3-րդ տեղ՝ Մորիկյան Գոռ
4-րդ տեղ՝ Գասպարյան Հայկ
5-րդ տեղ՝ Մնացականյան Հայկ
Լավագույն արդունք ցույց տված մինչև 8տ․ շախմատիստուհի`Մինասյան Արինա
Լավագույն արդունք ցույց տված մինչև 8տ․ մարզերից շախմատիստ՝ Թադևոսյան Սաղաթել
Շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ: